«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետեւանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց, որ Փաշինյանին լավ ճանաչելով, գրեթե կասկած չունի, որ նրա այդ պահվածքը նախեւառաջ թիմակիցներին էր ուղղված, որ, տեսեք, ձեր պատճառով և թուքումուր եմ ուտում, հետևաբար՝ պետք է պատասխանատվության ենթարկվեք, խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի և այլոց մասին է։ Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաև Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաեև Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր և քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, և դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետևանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսևորում»։ |
Փաշինյանի ճղճղոցն անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more

more

more

more

more

more

more