«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։
Ըստ տեղեկությունների՝ այս «վերահսկողական օպերացիան» ներառում է նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Վարչապետը, մեր տեղեկություններով, արդեն հստակ նախազգուշացրել է իր թիմակիցներին խստորեն հետեւել տեղի ընթացակարգերին եւ լինել առավել զգոն։ Իշխանական շրջանակներից հնչող լուրերը վկայում են, որ Փաշինյանը ստացել է ահազանգեր՝ վարչական շրջաններում ձեւավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին։ Դրա արդյունքում այնտեղ նույնպես լարվածություն է նկատվում։ Շատերը փորձում են կանխել հնարավոր բացահայտումները՝ արագ կարգի բերելով իրենց հաշվետվությունները։ Թե ուր կհասնի այս լայնածավալ «մաքրող գործողությունը» եւ ովքեր կհայտնվեն դրա թիրախում՝ առայժմ հստակ չէ։ Բայց այն, որ վարչապետը լրջորեն տրամադրված է վերահսկողական լծակները գործի դնելու եւ թիմի ներսում «մաքրում» կատարելու հարցում՝ փաստ է»։ |
Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more

more
more

more

more

more

more