▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման նոր ժամկետ հնչեցրեց

Փաշինյանը Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման նոր ժամկետ հնչեցրեց

Այժմ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը, ԱԺ—ում հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ»,– հայտարարեց նա` պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ի վերջո, ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը։

Դիտեք նաև՝

Փաշինյանը շարունակում է պնդել, թե  Հայաստանը դեռևս տարբեր երկրների գործընկերների հետ բանակցում է ատոմակայան կառուցելու համար` չնայած վերջերս ԱՄՆ փոխնախագահ Վենսը Երևանում հայտարարեց, որ ամերիկյան մոդուլային ռեակտորների տեղադրման համար ներդրումներ կարվեն։

«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որ առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին», - ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետը:

Դիտեք նաև՝

Ո՞ր ճանապարհն է Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղին. Փաշինյանը հետազոտության արդյունքներ ներկայացրեց

 «Հայկական կողմի հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան էլ տարօրինակ չթվա` Ադրբեջանցի դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին դա է։ Առավել ևս Ֆիալետովոյի հատվածում շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան–Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր–Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ ամենակարճ ճանապարհը Ադրբեջանից դեպի Թուրքիա, այս երթուղին է»,– հայտարարեց վարչապետը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանքներ կան, որն ընդհատել էին երկաթուղու աշխատանքները։

***

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ–ին կփոխանցի «Թրամփի ուղու» (TRIPP) համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Համաձայնագրի նախագիծը հիմնված կլինի երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված շրջանակային փաստաթղթի վրա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more