▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը բացատրեց` ինչ է հիբրիդային պատերազմը, սակայն այդպես էլ որևէ կոնկրետ երկրի անուն չնշեց

Փաշինյանը բացատրեց` ինչ է հիբրիդային պատերազմը, սակայն այդպես էլ որևէ կոնկրետ երկրի անուն չնշեց

Հիբրիդային պատերազմը, Փաշինյանի կարծիքով, իր և իր ընտանիքի անդամների մասին տարբեր վճարովի գործիքների միջոցով ապատեղեկատվություն տարածելն է։

«Երբ տարբեր միջոցների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, թե ես Դուբայում կամ Ֆրանսիայում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ու բիզնեսներ ունեն, թե մենք օրգաններ ենք վաճառում կամ անչափահասների սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում. այս ամենը հիբրիդային պատերազմ է»,- այսպես ներկայացրեց նա։

***

«Երբ որ վճարովի գործիքներով՝ ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, որ ես տուն ունեմ Դուբայում, Ֆրանսիայում, Լոս Անջելեսում, որ իմ ընտանիքի անդամները Հայաստանում և տարբեր երկրներում բիզնեսներ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառվում, որ անչափահասների սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում․ այդ ամեն ինչը հիբրիդային պատերազմ է»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է ընտրություններին՝ մենք ակնկալում ենք ունենալ սահամանդրական մեծամասնություն»,- ասաց Փաշինյանը։ Խոսելով ընդդիմադիր ուժերի մասին՝ նա ընդգծեց․ «Ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը և երկրորդիվ նշում են, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ դա պատերազմ է՝ Հայաստանի ոչ միայն տարածքային այլև ինքնիշխանության կորստով։ Այդ տեքստերը, որոնք արտասանում են, շատերը չեն էլ հասկանում, դրանք ուրիշ տեղ են գրված, և իրենք կարդացողի կարգավիճակում են․․․ Այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռեվիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ՝ ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը»։

***

«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում կախվածության հռչակագիր է» և օրինակ բերել. «Պատկերացրեք, որ դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք մի ընդհանուր հարթակում, սպառնում եք ձեր և՛ դիմացի, և՛ կողքի, և՛ հետևի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն: Ո՞նց եք սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում: Միայն ու միայն արտաքին օգնությամբ, այսինքն՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք»:

Փաշինյանը չի բացառել, որ առաջիկայում Սահմանադրության տեքստի վերլուծությամբ ցույց կտա, թե ինչու է Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր:

«Էլի ուզում եմ ասել, որ Սահմանադրությունը և այս խոսակցությունը մեզ է պետք. դա մեր ներքին օրակարգի հարցն է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- հավելել է նա:

***

«Եկեք կողմնորոշվենք՝ ատելության խոսքը որևէ ձևով ուզում ենք պատժելի դարձնե՞նք, թե՞ չէ»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ ինչո՞ւ ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, իմ մանկահասակ երեխաների, մեր թիմի անդամների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը։ Ինչու չեք նկատել, որովհետև ազնիվ չեք և շատ կողմնակալ եք»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին ՔԿ հրավիրելու և «Հրապարակ»- ի դեմ Փաշինյանի հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ դիտարկմանը՝ վարչապետը նշեց․

«Աղմուկ-աղաղակ է, թե մարդկանց ձերբակալում են, կալանավորում են, հետաքրքրվեցի, պարզվեց տեղի է ունեցել հետևյալը՝ մարդուն հրավիրել են ասելու, որ վարույթը կարճվում է․ ընթացակարգ կա։ Երկրորդը՝ ասում են՝ քաղհայցով դիմել է դատարան։ Այսինքն՝ դուք մտածում եք, որ որևէ լրատվամիջոց կարա գրի, ակնարկ անի, որ ՀՀ վարչապետը աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ։ Ու դուք խոսում եք արժեքների մասի՞ն։ Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի՝ ով ուզում է լինի»։

***

«Պրոբացիան հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր: Թող մտնի ուղիղ եթեր, ասի, թե ինչ է ասում»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների կարողություններին:

«Ուժեղի և թույլի հարց են բարձրացնում: Մի հատ հասկանանք՝ իրենք ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ: Եթե կարող են այդ օլիգարխները 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն: Ես չեմ կարող 30 անգամ ձգվել, անկեղծ ասեմ, բայց ես կարող եմ 100 կմ հեծանիվ քշել: Թող գան: Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուժեղ: Կարող են ձգվել, թող ձգվեն: Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան, թող ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, բառապաշարը ցույց տան:

Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով, և ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարել, դա շատ հեշտ է ապացուցել: Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենք իրենց փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով: Որպես բիզնեսմեն՝ իրենք թույլիկ են ուղղակի, և հիմա իրենք հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, և իրենք հայտնվելու են և հայտնվում են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակի արժանին են: Այդ մարդկանց փողերի մի հսկայական մասն իրենցը չէ, օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինն է, և իրենք ընդամենը բավականին թույլ կառավարիչներ են»,- նշեց Փաշինյանը։

***

«Ես Երևանի և հանրապետության այլ փողոցներում քայլում եմ և դեռ ռուսաստանաբնակ հայրենակցի չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել մեր կառավարության և քաղաքականության նկատմամբ»,- այդ մասին ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ հայերի՝ ընտրություններին մասնակցելու և քվեարկության մասին դիտարկմանը։

«Նրանք գալու են Դոն Պիպոյի՞, թե՞ Կոկաինի Միհրանի, Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու: Ես չեմ կարող մեր ժողովրդի մասին այդպիսի բան մտածել: Ես համոզված եմ, որ ճանաչում եմ մեր ժողովրդին. որ պահին պարզվի, որ ես չեմ ճանաչում մեր ժողովրդին, այդ պահից ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,- նշեց Փաշինյանը:

***

«Լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում խոսելով խոսքի ազատության մասին, հայտատարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ձեր 90 տոկոսը 2026թ․ խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին, որովհետև հակառակ պարագայում, այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդամություն։ Մենք ձեզ վերաբերվում ենք որպես մեր ընտրողի։ Դուք չեք կարող մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում՝ մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում է հաշմանդամություն՝ գուցե թեթև, եթե շարունակեք այնպես օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում»,- ընդգծեց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more