▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Աբու Դաբիում

Թարմացված․ Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. հայտնի են դարձել առաջին տեղեկությունները

Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են խաղաղության օրակարգի հիմնական հարցերը՝ սահմանների սահմանազատում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում։ Միաժամանակ նշվել է «Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման» մասին (Երևանի կողմից դեռևս պաշտոնական դիրքորոշում չկա)։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել ինչպես աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր քաղաքական մակարդակով։

Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Աբու Դաբիում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները լքել են բանակցությունների դահլիճը. Փաշինյանն ու Ալիևն այժմ շփվում են դեմ առ դեմ, գրում են ադրբեջանական Telegram –ալիքները:

Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև բանակցությունները ընդմիջումից հետո վերսկսվել են

Հանդիպման հայ մասնակիցները տեղափոխվել են դահլիճ։ Ընդմիջումից առաջ Փաշինյանն ու Ալիևը որոշ ժամանակ զրուցել են դեմ առ դեմ։

Աբու Դաբիում կայացած հանդիպումը համարվում է վերջին տարիների ամենակարևոր և պատմական հանդիպումներից մեկը, հաղորդում է Minval-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄԷ մայրաքաղաքի ընտրությունը պատահական չէ. Միացյալ Արաբական Էմիրությունները չեզոք երկիր է։

Բաքուն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններին երրորդ կողմերի մասնակցության անհրաժեշտություն չկա. քննարկումները տեղի են ունենում երկկողմ ձևաչափով՝ ադրբեջանական կողմի պնդմամբ։

Չնայած այս հանդիպման շրջանակներում խաղաղության համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում, երկխոսությունն ինքնին համարվում է դրա ավարտին ուղղված կարևոր քայլ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի դեպ, Փաշինյան-Ալիև հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերության գործընթացի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի ներկայությունը թերևս վկայում է, որ Աբու Դաբիի հանդիպմանը «ներկա» է նաև Թուրքիան: Խոսքն այն մասին է, որ նրա ներկայությունը վկայում է թուրքական թեմայի առարկայական ներկայության մասին: Այլապես ո՞րն է Ռուբինյանի մասնակցության իմաստը: Ես նախօրեին Ֆակտորի հետ զրույցում արտահայտեցի տեսակետ, որ մեծ հավանականությամբ Աբու Դաբիի հանդիպման իրական նախաձեռնությունը գալիս է հենց Թուրքիայից, ուր հունիսի 19-ին այցելել էր Ալիևը, իսկ 20-ին՝ Փաշինյանը»։

***

BBC–ն անդրադարձել է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Լրատվամիջոցի որակմամբ՝ Աբու Դաբիի հանդիպումը կարող է լինել երկու երկրների կողմից համաձայնության հասնելու նոր փորձ՝ առանց Ռուսաստանի միջնորդության։ Ըստ գործակալության զրուցակիցների՝ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման, սահմանազատման և այլ չլուծված հարցեր։ Ինչպես նշվել է, Բաքուն պահանջում է, որ իրեն տրամադրվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Ռուսաստանն այս գործընթացում իրեն համարում էր միջնորդ, որը կշահեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումից, և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ակտիվորեն ներգրավված էր բանակցություններում, գրում է լրատվամիջոցը։ Մոսկվան ցանկանում էր, որ Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։ Երևանը պնդում է, որ նման սցենարը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, և որ իր տարածքով անցնող բեռները պետք է ստուգվեն։ Փաշինյանը նաև չէր ցանկանում, որ ԱԴԾ–ն մասնակցի նախագծին։ Բաքվի հարաբերությունները Կրեմլի հետ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն վատթարացել են, և այժմ նրանք նույնպես չեն ցանկանում, որ Ռուսաստանը մասնակցի հաղորդակցությունների բացմանը։

«Ադրբեջանը, ըստ երևույթին, Ռուսաստանի համար այլևս տեղ չի տեսնում Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու հարցում», – նշել է Բեռլինի Կարնեգի կենտրոնի ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Մոտեցման փոփոխությունն արդիական է դարձնում Հայաստանի կողմից առաջարկվող փոխզիջումներն, օրինակ՝ միջազգային անվտանգության ընկերության ներգրավումը բեռների ստուգման համար։ Այժմ կողմերը քննարկում են նման նախագծի իրականացումը Վաշինգթոնի հետ՝ ամերիկյան ընկերության մասնակցությամբ․ գրել է տարածաշրջանային փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Գործընթացում ԱՄՆ–ի դերի մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շուտով երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի։

Փորձագետ Շուջաթ Ահմեդզադեն, իր հերթին, ենթադրում է, որ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ կարող են քննարկվել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ստորագրման ամսաթիվը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more