▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյա՛ն, հնդիկը ՀՀ-ում ընտրելու իրավունք ունի, արցախցին՝ ոչ. ճանաչի՛ր Արցախի անձնագրերը. արցախցի

«Յուրաքանչյուր արցախցի ունի կապույտ անձնագիր՝ վրան գրված Հայաստանի Հանրապետություն, տրվել է Հայաստանի կողմից, և արցախցին դա տասնյակ տարիներ օգտագործել է որպես օրինական փաստաթուղթ։ Նիկոլ Փաշինյա՛ն, դուք տարհանման հաջորդ օրը հայտարարեցիք, թե դրանք ուժի մեջ չեն, ճամփորդական անձնագրեր են։ Ի՞նչ է, արցախցին տուրի՞ստ էր, գիշեր-ցերեկ ճամփորդո՞ւմ էր»,- այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց արցախցի կինը։

«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ հրաժարականից առաջ ճանաչել մեր անձնագրերը՝ որպես օրինական փաստաթուղթ, արցախցիներին ճանաչել որպես ՀՀ քաղաքացի և թույլ տալ, որ արցախցին ընտրելու իրավունք ունենա։ Հնդիկն ունի ընտրելու իրավունք, արցախցին չունի, այո՞»,- ընդգծեց արցախցի կինը։

***

Այսօրվա հանրահավաքը դիտում ենք որպես սկիզբ, այն շարժման, որը պետք է վերջապես մեզ բոլորիս բերի միասնության։ Այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Վարչապետի աթոռը զբաղեցնողը ասաց՝ եկեք իմ դուռը թակեք, ես իշխանությունը հանձնեմ ժողովրդին։ Որպեսզի մենք դա անենք՝ պետք է, որ մարդկանց թիվը ոչ թե կրկնապատկվի, այլ հրապարակը պետք է լեցուն լինի։ Ես համոզված եմ, որ մենք դա կիրականացնենք մարտի 6-ին՝ ավելի բարենպաստ պայմաններում»,- նշեց գործիչը։

«Այսօրվա ղեկավար կոչվածը մի շարք հանցագործություններ է կատարել ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ․ ամենամեծ հանցանքն այն էր, որ հայտարարեց, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Դրանով իսկ զրոյացրեց ամբողջ բանակցային գործընթացը և մեր հաղթանակները․․․ Լկտի Ալիևին իրավունք տվեց ՀՀ-ի դեմ հայց ներկայացնել՝ 58 միլիարդ դոլարի։ Այս ամբողջը այդ տղայի խղճի վրա է։ Սա է իր «խաղաղության» գինը․․․ Եթե չարձագանքենք, աշխարհը համարելու է, որ հայ ժողովուրդը համաձայն է դրա հետ։ Այս հրապարակը պետք է լեցուն լինի, պետք է թույլ չտանք նրան մնալ այդ պաշտոնին, որովհետև նրա ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

***

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում անցկացնում է հանրահավաք՝ Հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը սարսափելի բան ասաց․ ասում է՝ ազգը չի կարևոր, ժողովուրդն է կարևոր․․․ Շատ տեսաբաններ կան, և հայտնի է, որ ազգը միշտ ավելի բարձր է, քան ժողովուրդը։ Ինչո՞ւ է նա այդպես ասում․ ինքը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունելուց հետո այստեղ թուրքեր բերել։ Ինքն ասում է՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ժողովուրդ է ապրում, ոչ թե հայեր։ Իր ասած իրական Հայաստանն էն ա, որը դառնում է «պռախադնոյ դվոռ» բոլորի՝ այդ թվում ադրբեջանցիների և թուրքերի համար»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում ընդգծեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

***

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում անցկացնում է հանրահավաք՝ հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության։

Հանրահավաքին մասնակցում է նաև «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում։ 37 տարի առաջ, երբ մարդիկ այս նույն ձյան տակ այդ պրկումն ունեցան, ոչ ոք չէր մտածում, թե ինչ է լինելու հետագայում։ Բայց ազատագրվեց Արցախը, սակայն առաջին հերթին ազատագրվեց Հայաստանը։ Հայաստանի ազատագրությունը երաշխիքն է Արցախի ազատագրության, և նունը լինելու է նաև այսօր»,- իր ելույթում ընդգծեց Բագրատ Սրբազանը։

***

«Արցախցիների բռնագաղթը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պատճառով, երբ որ Պրահայում ասաց՝ Արցախը Ադրբեջան է»,- այս մասին այսօր նախատեսված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել ՀՀ Սահմանադրությունը` Բագրատյանն ընդգծեց․ «Նոր էսկալացիա է գնում, տնտեսության վիճակ չկա, սահմանագծումը չի ստացվում, ոչ մի բան չի ստացվում, և ինքը հերթական մուտիլովկեքն ա անում, հիմար դատողություններ՝ ազգ ժողովուրդ․․․, պետությունը դու ես․․․ Ուզում է այս բոլորը ժողովրդի ջեբը գցի։ Ասում է՝ Հայաստանում պետք է ապրի ժողովուրդ, այսինքն՝ պատրաստվում է նաև ադրբեջանցիներին բերի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more