Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում մանկապարտեզի դաստիարակչուհին հայտնվել է սկանդալի կիզակետում: Պարզվել է, որ վերջինս սիրո քրմուհի է, ով առավել հայտնի է Նաստյա Մոնպասյե մականունով: Այդ կեղծիքը բացահայտել է նրա հաճախորդներից մեկը:
Ավելին` համացանցում հայտնվել է նրա սեքս ծառայություններով տեսագրությունը, սակայն դաստիարակչուհին հայտնել է, որ սեքս աշխատակցուհի չէ և ուզում է վերադառնալ մանկապարտեզի իր աշխատանքին: LifeNews-ը հրապարակել է հաճախորդի հետ աղջկա զրույցի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, թե ինչ չափանիշովներով էր Նաստյան ընտրում իր հաճախորդներին: Ըստ Նաստյայի` նախքան հաճախորդներին հանդիպելը նրանց հետ զրուցում էր, եթե շփումն իրեն դուր էր գալիս, ապա միայն հանդիպում էր այդ տղամարդկանց հետ: