▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում`տեխզննման կեղծ կտրոնների մասին

Asekose.am-ը իր ընթերցողներից ահազանգ է ստացել տեխզննման կեղծ կտրոնների մասին: Ըստ հաղորդած տեղեկությունների` հանրապետության ողջ տարածքում ազատ վաճառվում են տեխզննման կեղծ կտրոններ, որոնք կապ չունեն բանկում վաճառվող կտրոնների հետ, իսկ դրանցից ստացված գումարները, հաստատ , պետական բյուջե չեն մտնում:

Asekose.am-ը փորձեց ճշտել այս տեղեկությունը: Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ նման խնդրի հետ իրենք ևս  բախվել են:

«Քննչական ծառայությունները դիմել են մեզ այդ հարցով, նշել են, որ քաղաքացիների ձեռքում հայտնվում են տեխզննման կեղծ կտրոններ: Մենք բանկերից ճշտել ենք, որ իրականում դրանք օրինական ուժ ունեցող կտրոններ են, բայց թե ինչպես են դրանք բանկերից հայտնվում քաղաքացիների ձեռքում, մենք չենք կարող ասել: Դրանով այժմ զբաղվում են օրինապահ մարմինները »,-Asekose.am-ին հայտնեցին տրանսպորտի և կապի նախարարությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more