▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք Աստծո, ճիճուները չերևացին

Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ ՀԷՑ-ում աուդիտի անցկացումը արդյունք չի տա.

«Իսկ այն, որ պայքարի այլ փուլ պետք է սկսվի, դա ակնհայտ է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ լույսերը պետք է անջատեն, գործադուլ անեն:

Դերասանը դեմ է  նաև հացադուլին:

Իսկ երիտասարդների այս պայքարը, դերասանի խոսքով, ցույց տվեց, որ ի տարբերություն լպստած փողկապերով կուսակցական երիտասարդների՝ նորմալ մարդիկ կան:

«Փառք Աստծո, մնացած ճիճուները չերևացին.ուսանողական խորհուրդ և այլն»,-նկատեց Սերգեյ Դանիելյանը:

«Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով էլ՝ երիտասարդությունը ցույց տվեց, որ հանցավոր հանգստի տրված չէ:

«Շատերը հասկացան, որ երիտասարդության մեջ կա մի շերտ, որին հնարավոր չէ գրպանել, կա մի երիտասարդություն, որը Բաղրամյանից չհեռացավ, ջրվեց, ծեծվեց: կարևոր է, որ մերօրյա երիտասարդությունն այդ հոգեբանությունը չկորցնի»,-եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more