▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզյան ողբերգությունը սպասելի էր. Ֆրանսիան դարձավ իր իսկ տոլերանտության զոհը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այն,  ինչ տեղի ունեցավ այսօր գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասելի էր... Իբրև թե «Իսլամական պետության»  և  «Ալ Ղայդայի»  դեմ հակաահաբեկչական պայքար մղող Ֆրանսիան, որն իր ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատճառով ավելի շատ այդ ահաբեկչական կազմակերպությունների հետ «կռիվ-կռիվ էր խաղում»  Սիրիայում և Իրաքում, ինքը դարձավ սարսափելի ահաբեկչությունների զոհ...

Վերջին տվյալներով Փարիզի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների և կրակոցների հետևանքով զոհվել է 158 մարդ, իսկ 200-ից ավելը վիրավոր են...Այս ահաբեկչությունները նաև ոչնչացրեցին  «տոլերանտ» Ֆրանսիայի մասին հեքիաթը...

Փարիզը դարձավ իր իսկ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ զոհը...Նաև սա ցույց տվեց Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտաքին քաղաքականության անհեռատեսությունն ու սնանկությունը...

Պատմությունը ցույց է տվել, որ երբ Ֆրանսիան գործում է ԱՆԿԱԽ, ապա նա նույնիսկ ՄԵՆԱԿ կարողանում է պայքարել իր դեմ ծառացած արտաքին վտանգների դեմ...Դա ապացուցում են նախագահներ Շառլ դը Գոլը,Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը և նույնիսկ Նիկոլա Սարկոզին...ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկիչների հետ սիրախաղի մեջ մտնելու հետևանքն այսպիսինն էր լինելու...ԻՊ-ը և ալ-Նուսրան,որն Ալ-Ղայդայի սիրական մասնաճյուղն է,մեծ հովանավորչություն էին ժամանակին վայելում Վաշինգտոնից,Լոնդոնից,Անկարայից....Էլ չեմ ասում արաբական միապետությունների ղեկավարների կողմից նրանց օգնելու մասին...

Լիբիայի, Իրաքի և Սիրիայի ժողովուրդների ողբերգությունը (վերջին տվյալներով չորս տարվա մեջ Սիրայաում ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև բախումների պատճառով մոտ 250 հազար մարդ է զոհվել) իրենց  «արձագանքներն»  արդեն տալիս են Եվրոպայում...Խոսքս հարյուր հազարավոր փախստականներևի մասին չէ...

Սիրայում և Իրաքում ծանր վիճակում հայտնված ահաբեկիչները ՊԱՏԺՈՒՄ են իրենց վաղեմի հովանավորներին,որոնք հիմա բացի դիվանագիտական աջակցությունից ոչնչով դեռ չեն կարող օգնել նրանց...

Այս ողբերգությունը պետք է սթափեցնի ֆրանսիացիներին...Ու ոչ միայն նրանց...

Հ.Գ. Տեսնե՞ս հումորասեր և ԱԹԵԻՍՏ Charlie Hebdo-ն հիմա էլ ծաղրանկարներով կարձագանքի Փարիզում տեղի ունեցած այս ողբերգությանը…

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more