«Արմենպրես»-ը գրում է. Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամյա աղջկա և նրա հորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից: «Փնտրվում են Լոլա Ուզունյանը (17 տարեկան) և նրա հայրը, որոնք «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյան»,-տեղեկացրեց Չոբոյանը:
01:43- Հիլդա Չոբոյանը նոր տեղեկություններ հաղորդեց Փարիզից` նշելով, որ Լոլա Ուզունյանը և հայրը համերգասրահի խառնաշփոթում իրար կորցրել են։ Հորը հաջողվել է դուրս գալ։ 17-ամյա Լոլայից ոչ մի լուր չկա։
01:53- «Կապ հաստատեցի Լոլայի զարմուհու հետ, որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկություն ստանամ։ Լոլայի ընտանիքը անձկությամբ սպասում է լուրերի։ Նրանց ասվել է, որ պետք է սպասեն մինչև առաջիկա երկուշաբթի»,-ասաց Հիլդա Չոբոյանը:
Եվս երկու հայ երիտասարդներ ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Բարեբախտաբար, նրանք ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դրմել ու փրկվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում