Փարիզի «Բատակլան» համերգասրահ այցելած պատանդ վերցված հանդիսատեսը կարծել է, թե ռոք համերգի ժամանակ հնչած կրակոցները ներկայացման մաս են կազմում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է ահաբեկչությունից փրկված Նինա անունով աղջիկը։
«Ես «Բատակլան» էի եկել իմ ընկերների հետ։ Մենք դահլիճում էինք, երբ լսեցինք կրակոցների ձայներ։ Սկզբում կարծեցինք, թե դա ներկայացման մի մասն է կազմում։ Հետո շրջեցինք և տեսանք, որ կանգնած են զինված անձինք՝ ահաբեկիչներ: Տեսանք աթոռներից ընկնող անշունչ դիակներ:Մենք միանգամից պառկեցինք գետնին, և ահաբեկիչներն ասացին, որ անշարժ մնանք՝ հակառակ դեպքում ահաբեկիչները սպառնում էին սպանել բոլորին»,- պատմել է աղջիկը:
«Ես հիմա սա թեթև եմ ասում, բայց իրականում դա ահավոր էր։ Լավ է, որ իմ բոլոր ընկերները ողջ և առողջ են։ Մենք մեկուկես ժամ պառկած ենք եղել գետնին: Ոստիկանները մեզ ցույց տվեցին՝ ուր գնանք։ Մարդիկ օգնում էին մեզ՝ սուրճ, ջուր, շոկոլադ տալիս»,- ասել է աղջիկը։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: