ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Թվիթերի իր էջում Փարիզում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Սա հարձակում չէր հենց Փարիզի վրա, սա հարձակում էր ողջ մարդկության և այն համընդհանուր արժեքների նկատմամբ, որը մենք կիսում ենք»:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: