Երեկ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից Սիլվեստր անունով տղամարդը պնդում է, որ մահից է փրկվել իր հեռախոսի շնորհիվ: Նրա խոսքով` ռումբերից մեկից մի կտոր դիպել է իր հեռախոսին, որը եղել է բաճկոնի գրպանում, ինչի շնորհիվ էլ միայն թեթև վնասվածք է ստացել որովայնի շրջանում։
«Սմարթֆոնը փրկեց իմ կյանքը: Դա իսկական հրաշք է։ Անկեղծ ասած՝ ես ոչ մեկին չեմ ցանկանա նման բան վերապրել»,- խոստովանել է Սիլվեստրը:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: