▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցները 40-ամյա տղամարդու են ծեծել

«Հրապարակ»․am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ Փարաքարում հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել։

« Այսօր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Հրաչյա Շառոյանը եւ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Էրիկ Ասատրյանը եւ Արամ Սուքիասյանը ծեծի են ենթարկել Փարաքարի բնակիչ, 40-ամյա Էդգար Հովակիմյանին։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ Հովակիմյանը անձնական հարցով գնացել է համայնքապետարան։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի աշխատակիցները։ Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը մեզ ասաց, որ իբր աշխատանքի չի գնացել, ժամանակ խնդրեց՝ տեղեկությունը ճշտելու համար։

Րոպեներ հետո հետ զանգեց, ասաց, որ ինչ-որ տարեց մարդ է եղել, ըստ նրա, միշտ գալիս է, գոռգոռում՝ գնում։ «Հերթական բնակիչը եկել, գոռգոռացել է, ճանապարհել են։ Մեր ոստիկաններին մալադեց, բան չի եղել։ Հերթական պապին ա եղել, եկել գոռացել ա, մենք էլ հոգատար ճանապարհել են, նորմալ ա։ Բարեբախտաբար ոչ մի բան չկա։ Իմ ինֆորմացիան սա է»,-ասաց Գյուլնազարյանը։ Փաստացի Փարաքարի համայնքապետը կոծկում է իրականությունը, ծեծված անձը ոչ թե տարեց պապիկ է, այլ 40-ամյա տղամարդ։

Հիշեցնենք, որ Փարաքարում վերջերս սպանություն է եղել։ Փետրվարի 5-ի լուսաբացին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի ՔՊ-ական գյուղապետ Մհեր Ախտոյանի տան մոտ մեծ «ռազբորկա» էր տեղի ունեցել, ծեծկռտուքին մեկ տասնյակից ավելի անձ էր մասնակցել, կրակոցներից Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա տղան էր սպանվել, մեկ այլ անձ՝ վիրավորվել։ Նշենք, որ եւ՛ Ախտոյանը, եւ՛ Լյուդվիգ Գյուլնազարյանը անցնում են քրեական գործով»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more