▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օղիների գործով» նոր դատական հայցեր Սամվել Ալեքսանյանի ընկերությունների դեմ. hetq.am

hetq.am-ը գրում է. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դարձյալ հայտնվել է տհաճ իրավիճակում. «մեղավորը» կրկին օղիներն են:  Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ»  և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունները դատական գործընթաց են սկսել պատգամավորի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների դեմ: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել ապրանքային նշանը:

Հայցադիմումները ներկայացվել են հոկտեմբերի 14-ին և լսվելու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ տարբեր դատավորների վարույթում:

Ավելի վաղ՝ 2014թ. նույն պահանջով դատարան էր դիմել նաև «Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը, որի դատաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more