Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել.
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը։ Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի»,- գրել է Ավակովը։