▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Աշտարակի մոտ. մահացողը ամիսներ առաջ վթարի հետևանքով կորցրել էր ծնողներին

 

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 08.05-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ` 26-ամյա Է. Մ.) 94 PP 004 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդ` 27-ամյա Գալուստ Վերդոյան) 34 QL 135 համարանիշերի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է, իսկ քարով բարձված «ԶԻԼ»-ը՝ կողաշրջվել:
Գալուստ Վերդոյանը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Մ.-ն եւ ուղեւոր` 24-ամյա Դ. Հ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները Գ. Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից էր, իսկ նրա հայրն ու մայրն այս տարվա փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի խաչմերուկում ավտովթարի էին ենթարկվել եւ մահացել:
Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշվում է, որ այդ պահին դեպքի վայրով անցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով մեքենայի միջից 1-2 բառ է խոսել ՃՈ տեսուչի հետ եւ հեռացել, ինչն առաջ է բերել ներկաների զայրույթը:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 08.05-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ` 26-ամյա Է. Մ.) 94 PP 004 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդ` 27-ամյա Գալուստ Վերդոյան) 34 QL 135 համարանիշերի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է, իսկ քարով բարձված «ԶԻԼ»-ը՝ կողաշրջվել:
Գալուստ Վերդոյանը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Մ.-ն եւ ուղեւոր` 24-ամյա Դ. Հ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները Գ. Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից էր, իսկ նրա հայրն ու մայրն այս տարվա փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի խաչմերուկում ավտովթարի էին ենթարկվել եւ մահացել:
Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշվում է, որ այդ պահին դեպքի վայրով անցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով մեքենայի միջից 1-2 բառ է խոսել ՃՈ տեսուչի հետ եւ հեռացել, ինչն առաջ է բերել ներկաների զայրույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more