▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կա 2 զոհ և վիրավորներ

Օգոստոսի 22-ին, ժամը 19.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի GEN 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. կա երկու զոհ (տվյալները ճշտվում են):

Հրջեջ-փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենային են մոտեցրել ուղևորներ` 1980 թ. ծնված Ա. Թ.-ին և 1983 թ. ծնված Լ. Ս.-ին, ովքեր հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները Ա. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more