▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են նորանշանակ նախարարների որդիները

Iravunk.com-ը գրում է.

Ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը` երեխաներն ընտանիքի հայելին են, իսկ երբ մեծանում են, դառնում են ընտանիքի պատիվը կամ պատուհասը: Հատկապես հայ իրականության մեջ, սա առավել ընդգծված է, քանի որ հաճախ են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում այս կամ այն չինովնիկի որդիները: Ընդորում` հիմնականում ոչ դրական ֆոնի ներքո: 

ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ երեք որդիների հայր է: Ուշագրավ է այն, որ նրա որդիներից երկուսը զույգ են` ԲՈՐԻՍ եւ ԱԼԵՔՍԱՆԴՐ Առաքելյանները: 18-ամյա տղաները դեռ բանակ չեն գնացել, սակայն հասցրել են լավ կրթություն ստանալ եւ լինել Եվրոպայում: Իսկ ավագ որդին`ԷԴՈՒԱՐԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ  21 տարեկան է:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆՆ ունի մեկ զավակ, որին էլ տվել հոր անունը` ՆՈՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ: Իր հարցազրույցներից մեկում Լ. Ալթունյանը նշել է, որ երջանիկ մարդ է, քանի որ ունի կատարյալ կին եւ կատարյալ որդի: Ի դեպ, կրտսեր Ալթունյանը սովորել է Եվրոպայում: Նա զբաղվում է դասական երաժշտությամբ: Նախարար հայրիկը մի առիթով նույնիսկ անկեղծացել է, որ իր որդին շատ ավելի կարդացած է, քան ինքը: 

ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

 

 

 

 

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախկին եւ ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ունի մեկ դուստր եւ երկու ուստր: Երեխաների անունների ընտրության հարցում Ա. Մինասյանն ու նրա կինը`Աստղիկը, հավասար բաժանում են կատարել: Նրանց ավագ դուստրը` ԱԻԴԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ, կրում է Ա. Մինասյանի մոր անունը, իսկ մեծ որդին` ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ, կրում է մորական պապի անունը: Մինասյան ընտանիքի փոքր որդին` ԳԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է: Զավակների հարցում, իսկապես, հպարտանալու տեղ ունի Ա. Մինասյանը, քանի որ որդին` 18-ամյա Սեյրանը, ծառայում է Հայոց բանակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more