▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են Հայաստանի ամենահարուստ կին պաշտոնյաները

Wnews.am-ը գրում է.

Հայ հասարակությունում ղեկավար կանանց թիվն օրեցօր ավելանում է. նրանք խելացի են, կարողանում են անկախ որոշումներ կայացնել, համարձակ են եւ ինքնավստահ։ Նրանցից շատերի ունեցվածքը գերազանցում է իրենց ամուսինների կարողությանը։

Ովքեր են հայ ամենահարուստ կին պաշտոնյաները. Wnews.am-ն առաջարկում է ծանոթանալ նրանց ունեցվածքին ըստ իրենց կողմից ներկայացրած հայտարարագրի.

ռաիսա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռաիսա Վարդանյանը 2013 թվականից  Հայաստանն է ներկայացնում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում։

Տիկին Վարդանյանը ամենահարուստ հայ կին դեսպանի համբավ է ձեռք բերել:

ռայա

Ռաիսա Վարդանյանը հայտարարագրել է երեք բնակարան, որոնցից մեկը 34 մլն 800 հազար, մյուս երկուսից յուրաքանչյուրը 40,800,000 դրամ արժողության։

Նրա դրամական միջոցները կազմում են 150 մլն 468 հազար դրամ, 1 մլն 354 հազար դոլար, 769 հազար 820 եվրո։

Նրա տարեկան եկամուտը կազմում է 35,608,890 դրամ։

հր

Ուժեղ կնոջ եւս մեկ վառ օրինակ է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա եւս դասվում է ամենահարուստ կին պաշտոնյաների թվին։

Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է 31 մլն 42 հազար դրամ,21 հազար 827 եվրո, 26 հազար 881 դոլար։

Տիկին Հակոբյանի տարեկան եկամուտը կազմում է 10 մլն 442 հազար դրամ։

հերմ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս աչքի է ընկնում իր հարուստ ֆինանսական միջոցներով։

Hermine_Nagdalyan_05_12

Նրա դրամական միջոցները կազմում են 35 մլն դրամ եւ 5,000 դոլար։ Տիկին Նաղդալյանը հայտարարագրել է նաեւ երկու բնակարան Երեւանում,4 հողամաս եւ 2 շինություն: Նրա տարեկան եկամուտը կազմում է 347 մլն 724 հազար դրամ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more