Wnews.am-ը ներկայացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ավագ որդուն։
Սարգիս Կարապետյանը ծնվել է 1992 թվականին։
Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։
2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։
Նրա գլխավորությամբ Սոչիում բացվել է «Տաշիր» ընկերության «Գրանդ Մարինա» առեւտրային թանգարանը, Մոսկվայում «Ռիո» առեւտրի կենտրոնը եւ այլն։
Ի դեպ, Սարգիս Կարապետյանն ազատ ժամանակ զբաղվում է ըմբշամարտով եւ ֆուտբոլով։ Նա հանդիսանում է «Կարաուլ» ֆուտբոլային սիրողական ակումբի կիսապաշտպանը։
Հետաքրքրվում է նաեւ երաժշտությամբ եւ ֆիլմերով։
«Ինձ համար շատ բնական էր, որ իմ երխաները պետք է զբաղվեն բիզնեսով: Դա գիտեին նաև նրանք, ինչը շատ կարևոր է, նրանք դա ուզում էին: Նրանք ի սկզբանե ուզում էին զբաղվել դրանով: Նրանք ամեն ինչով ինձ նման են»,- ասում է Սամվել Կարապետյանը։