▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն» և ի՞նչ կա ունի աներձագի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Մեր աղբյուրները նշում են, որ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է Վահափառին:
Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արդեն կան հոգևորականներ, որոնք «կապի մեջ են» Փաշինյանի թիմի հետ, ու վստահեցրել են վարչապետին, որ Կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, և իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր Կաթողիկոսի ընտրությունները: Մենք տեղեկացանք, որ այս պահին Փաշինյանի «սրտի» թեկնածուն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է, որը այս ժամանակահատվածում որևէ դիրքորոշում չի արտահայտել. ո՛չ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը և ո՛չ էլ պաշտպանել Վեհափառին: Փաշինյանին ներքին աղբյուրներով հայտնել են, թե Հայաստանից դուրս հոգևորականները այն դիրքորոշումն ունեն, որ Վեհափառը իսկապես կուսակրոնության ուխտը խախտել է, տարբեր հարցերում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, հոգևորականներին թույլ է տվել խառնվել քաղաքականությանը. արդյունքում եկեղեցին չի պահպանել ապաքաղաքական կառույցի իր դերը, ինչի պատճառով էլ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:
Մենք տեղեկացանք, որ դեռևս ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանին իշխանությունները առաջարկ չեն ներկայացրել, բայց իշխանական վերնախավը այն կարծիքին է, որ Տեր Հովնանն այս պահին միակ մարդն է, որ կարող է իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել, եկեղեցականներին միավորել, այն ապաքաղաքական կառույց դարձնել:
Առաջիկա զարգացումների մասին իշխանությունները պլան են մշակում»։

Asekose.am-ի կողմից հավելենք, որ որոշ ժամանակ առաջ համացանցում էր հայտնվել 1993-1994 թթ. արխիվային մի լուսանկար, որի մեջ  ներքևում ձախից առաջինը հենց Հրաչյա Հակոբյանն է Կանադայում՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Երկիր․am-ն այդ առիթով գրել էր․ Հետաքրքիր է, որ կենսագրության այս դրվագը Հակոբյանները խնամքով թաքցնում են: Վերջիններիս այս էվոլյուցիան, ՀԱԵ-ի հետ երբեմնի ջերմ կապերն ու անմիջական անդամակցությունը եկեղեցական միություններին ու կազմակերպություններին, հավանաբար կարող է խանգարել Փաշինյանի իշխանությանը՝ հիմնարար արժեքների, այդ թվում՝ ՀԱԵ-ի դեմ կատաղի պայքարի ճանապարհին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more