Realnews.am-ը գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Հանցագործ ընտրակեղծարարները՝ ճանաչենք» էջը: Էջում տեղադրվում են ՀՀԿ այն ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերը, ովքեր մասնակցել են կեղծիքներին: Հետաքրքիր է, որ էջը երկու օրում հավաքել է մոտ 2000 հավանում: Մենք նկատեցինք, որ այստեղ հայտնված հանրապետականները կամ ջնջում են իրենց ֆեյսբուքյան էջերը կամ փակում, որպեսզի այլ մարդկանց տեղեկատվությունն իրենց մասին հասանելի չլինի: Իր էջը փակել է նաև ֆեյսբուքում հայտնի «Սենդվիչ Տոման»` Թամարա Ասատրյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Արաբկիրում գտնվող «Այո»-ի երկու շտաբերի մուտքը հսկող տղամարդիկ լրագրողներին արգելել էին ներս մտնել: Տոմա անունով ներկայացած աղջկա պնդմամբ՝ նրանք ընտրողներին սնունդ ու ջուր են բաժանել, քանի որ ինչպես ինքն է նշել, «կիրակի օրով մարդիկ եկել են ընտրելու»:
Տեսանյութը՝ CivilNet TV
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում