Ո՞վ է հարևանուհու վրա քիմիական նյութ լցրած կինը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։


