▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ 7 օր հանրապետությունից անհետացել էին «ամենադուխով» տղերքը

1. Իշխանությունները հասկացան, որ ժողովուրդը հոտ չէ, որ ինչ ուզենան անեն: Այսուհետ, կարծում եմ, մեր իշխանությունները որևէ քայլ անելուց առաջ երկար կմտածեն, ոչ թե միանգամից կասեն այլ տարբերակ չկա: ՀԻՄԱ ՏԵՍԱՔ, ՈՐ ՇՈՒՏ ՄՏԱԾԵԻՔ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ 10 ՕՐ ՇՈՒՏ ԿԳՏՆԵԻՔ
2. Ունեցանք պայքարողների նոր ավանգարդ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, որոնք այս երկրի ապագան են և անկախ ամեն ինչից ապացուցեցին, որ պայքարը բերում է իր պտուղները: Հիմա կասեք. ի՞նչ պտուղ բերեց որ: Բոլոր նմանատիպ մտքերի հեղինակների համար ունեմ մեկ պատասխան. Բա 10 օր առաջ ո՞ւր էիք, տղերք: Ինչու այն ժամանակ դուք ծպտուն չէիք հանում, իսկ հիմա փորձում եք այդ պայծառ երիտասարդներին պիտակավորել: Բա ինչո՞ւ ձեր ձայնը չլսվեց երբ <կարմիր գծեր են> էին քաշում մեր քաղաքում, բա ո՞ւր էիք, երբ անցյալ կամ նախանցյալ տարի նույն այս հոսանքի գինը բարձրացնում էին, բա ինչո՞ւ էիք պաղկվոցի խաղում, երբ գազն էին թանկացնում: Թողեք այդ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ իրենք որոշեն ինչ են անում: Իրենք ապացուցեցին, որ մեզանից լավ կանեն այդ գործը: Ընդամենը մի քանի տարի հետո նրանք արդեն կլինեն և ավելի փորձառու, և ավելի իմաստուն: 
3. Մեջբերում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից. << …Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:>> 
Հարգարժան պարոն նախագահ: Վերացնել պետք է ոչ թե անվստահությունը, որն արդեն սկսել է տոտալ բնույթ կրել, այլ այն պատճառները, որոնք ծնում են այդ անվստահությունը: Իսկ պատճառները ես կարող եմ մատնանշել: Երբ Շմայսի փոխարեն պատգամավոր կլինի այն գրագետ և բանիմաց երիտասարդը, ով այս մեկ շաբաթվա ընթացքում կանգնած էր Բաղրամյան պողոտայում, երբ մոնոպոլիստ լֆիկների փոխարեն բիզնեսով կզբաղվեն միայն Ռուբեն Վարդանյանը և նրա նմանները, երբ կրիմինալը կլինի բանտերում, այլ ոչ թե չինովնիկների հարմարավետ բազաթոռներում, երբ քաղաքապետերը փողոցները կասֆալտապատեն ոչ թե հունիսի 31-33, այլ հունիսի 1-30-ը, երբ երիտասարդները աշխատանքի կընդունվեն ոչ թե Հանրապետական կուսակցության կուսգրքույկով, այլ իրենց իրենց գիտելիքներով, երբ մարզպետները կլինեն ոչ թե բդեշխներ, այլ ժամանակակից մենեջերներ… այդ ժամանակ պետք չի լինի հրավիրել < աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն > աուդիտ անելու համար: Այդ ժամանակ վստահությունը, ինչպես կասեր նախկին քաղաքական գործիչը, <ինքստինքյան> կվերականգնվի և <<սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:>>
4. Առաջին անգամ հրապարակում, ժողովրդի հետ հայտնվեցին մեր հոգևորականները: Կարծում եմ սա հայ առաքելական եկեղեցու ամենամեծ ձեռքբերումն է անկախությունից ի վեր: 
5. Եվ վերջին նկատառումը, որը ես հատուկ ուշացումով եմ գրում: Այն ինչ կատարվեց հրապարակում Արմեն Աշոտյանի այնտեղ հայտնվելու օրը: Էական չէ, ճիշտ էր Արմեն Աշոտյանի այնտեղ գնալը թե ոչ: Այդ դեպքից հետո ես ինձ համար երկու բացահայտում արեցի 1. Աշոտյանի այդ դեպքից հետո ոչ մեկն այդքան չեր ուրախացել և խանդավառվել, ինչքան հանրապետականների մի ստվար զանգված: Տղերք, այդքան մի ուրախացեք, եթե մի փոքր պլոճիկ ունենայիք և այնտեղ հայտնվեիք Ձեզ հետ շատ ավելի վատ էին վարվելու: 
6. Ուղիղ 7 օր հանրապետությունից անհետացել էին <ամենադուխով> տղերքը, ովքեր առօրյայում իրենց դնում են <կինոյի տղու> տեղը, ման են գալիս առնվազն երեք ավտո <ախռանայով>, ու խաշ-խորովածի սեղաններին պնդում, որ առանց իրենց էս ազգը կորած է: Տղերք, էս ուրեք, աուուու

Կարեն Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more