▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղևորների թվում հայկական ազգանունով քաղաքացի կար

Ինչպես հայտնել էինք, Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։

Ռոսավիացիան հրապարակել է կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակը․ նրանց թվում հայկական ազգանունով քաղաքացի կա՝ Եվգենի Մակարյան։

«Մակար» մականվամբ հայտնի Մակարյանը նախկինում ոստիկանության աշխատակից էր՝ տեղամասային տեսուչ։ Ըստ mk.ru-ի հրապարակած տվյալների՝ 38-ամյա Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։ Նա պատերազմել է Սիրիայում և 2017 թվականին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը։

Ուղևորների ցանկը՝ ստորև․

Սերգեյ Պրոպուստին
Եվգենի Մակարյան
Ալեքսանդր Տոտմին
Վալերի Չեկալով
Դմիտրի Ուտկին
Նիկոլայ Մատուսեև
Եվգենի Պրիգոժին
Անձնակազմի անդամներ
Ալեքսեյ Լևին
Ռուստամ Քարիմով
Քրիստինա Ռասպոպովա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more