Մեքենան կայանելուց հետո, ուշադիր մի պտույտ կատարեք նրա շուրջը՝ նախքան ձեր գնալը, հատկապես գիշերները: Ուշադիր եղեք, հանկարծ մետաղադրամ չլինի դռան բռնակի և փականի արանքում, որը կարող են դրած լինել օրվա ընթացքում:
Պարզվում է, որ այս հասարակ հնարքն օգնում է գողերին մեքենա առևանգել… բայց ինչպե՞ս…
Եթե դուք չնկատեք դա, բաց թողնեք այդ պահը և գնաք ձեր գործերով, հավանաբար, ոչինչ չի պատահի:
Ամենահետաքրքիրը գիշերը տեղի կունենա, երբ դուք գնաք տուն:
Դուք շատ հանգիստ տուն կգնաք, քանի որ, դուք փակել եք մեքենայի դռները հեռակառավարման ազդանշանային համակարգի օգնությամբ: Բայց մետաղադրամի պատճառով, դռներից մեկի փականը չի աշխատի, և առևանգիչը հեշտությամբ կբացի այն: