▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրիշին՝ ենթադրյալ երեխայի գոյությամբ շանտաժ անելուց թող ցույց տա, թե իր երեխան ուր է»

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեցերորդ առավոտն է մի ողջ երկրի վարչապետ ամեն առավոտ զարթնում է ու իր FB-ով հանրայնորեն շանտաժ է անում մի ողջ երկրի կաթողիկոսի «թե դու երեխա ունես, բան ես խախտել, բոլորին ասելու եմ, որ երեխա ունես, խայտառակելու եմ որովհետև երեխա ունես, բոլորը պիտի իմանան, որ երեխա ունես, հեսա կխայտառակեմ թող գնա, որովհետև երեխա ունես ու կուսակրոն չես»: Սա տառացի շանտաժ է, որն արդեն նմանվում է տեռորի մանիակալ շեղումներով: Եթե շեղում չէ այլ հաշվարկ ապա Mercury-ի խորհրդատուներին հուշեմ, որ խորհուրդ տան նրան պահել հավասարությունը և նա ամեն աստծո առավոտ ուրիշին ենթադրյալ երեխայի գոյությամբ շանտաժ անելուց թող ցույց տա, թե իր երեխան ուր է և այդ առավոտ, ինչ է անում»:

Ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  հետևյալ գրառումն էր կատարել․ «Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։
Գարեգին Բ-ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի։
Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more