▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ քամիներ ՀՀ տարածքում

Քամու հետևանքով շրջվել են էլ. սյուներ, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:

Հոսանքազրկվել է Շիրակի մարզում` 4, Արագածոտնի մարզում` 28, Տավուշի մարզում` 13, Կոտայքի մարզում` 19 և Լոռու մարզում 22 գյուղ: 

Լոռու մարզում վնասվել է նախնական տվյալներով 165 շենքերի և շինությունների տանիք, գրանցվել է ծառերի տապալման 30 և գազատար խողովակների վնասման 5 դեպք:

Արագածոտնի մարզում վնասվել է նախնական տվյալներով 81 շենքերի և շինությունների տանիք, վնասվել է 9 էլ. սյուն և շրջվել 1 ծառ:

Տավուշի մարզում վնասվել է նախնական տվյալներով 11 շենքերի և շինությունների տանիք և շրջվել 3 ծառ:

Կոտայքի մարզում վնասվել է նախնական տվյալներով 35 շենքերի և շինությունների տանիք և շրջվել 1 ծառ:

Երևանում վնասվել է նախնական տվյալներով 1 շինության տանիք և շրջվել է 6 ծառ:

 

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտյի թիվ 63 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել և հայտնվել է ծառի վրա, իսկ թիվ 34 շենքի տանիքին ամրացված գովազդային վահանակի մետաղյա տառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ազբոշիֆերը և մետաղյա տառերը:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 1-ին շենքի տանիքից պոկվել է թիթեղ և ընկել դիմացի ծառի վրա, ինչն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Լիճք գյուղում վնասվել են տների տանիքներ:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղում վնասվել է 5 տների տանիքներ (ընդհանուր մոտ 230 քմ), 15 ծառ և 2 պատուհան:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ռ.Ա.-ը և ՏԻՄ վարչության պետ Ս.Ա.-ը:

mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more