РИА Новости-ն փոխանցում է , որ Փարիզի դատախազությունը հայտնել է, որ որոշ ահաբեկիչներ Փարիզում հարձակումներից հետո կարող են ազատության մեջ գտնվել:
Ոստիկանության ներկայացուցիչ Միշել Կադոն հայտնել է, որ իրավապահները շարունակում են ահաբեկիչների որոնումները:
Նախնական տվյալներով` քաղաքում գործել է 2 խումբ: Մեկը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ընթացել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական հանդիպումը և ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Երկրորդ խումբը ահաբեկչական գործողություններն իրականացրել է քաղաքի սահմանների ներսում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի ռեստորաններից մեկում, մարզադաշտի հարևանությամբ հնչել են պայթյուններ,ինչպես նաև ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ: