▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները մտել են տուն և բռնություն կիրառել Աշխենի ու նրա զարմուհու նկատմամբ

Քաղաքացի Աշխեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, երեք անծանոթ անձինք, ապօրինի մուտք են գործել իր տան բակ:
 
Ըստ ՀՔԾ լրատվական ծառայության՝ վերջիններս իրեն ներկայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հետախուզվող անձին փնտրելու պատրվակով մտել են ներս և սկսել են քաշքշել քրոջ դստերը, իսկ երբ ինքը միջամտել է՝ նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
 
Քաղաքացի Աշխեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/75077#sthash.5hEL3NSq.dpuf

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more