Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն
MediaHub-ը գրում է, որ կայքն ահազանգ է ստացել, որ նախօրեին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանները մտել են դասարան, պահանջել, որ երեխաները հեռախոսները տան իրենց, ապա մի քանի աղջկա էլ պահանջ են ներկայացրել, որ մազերը կապեն։
Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ նման բան երբևէ չի եղել դպրոցում, ու հիմա հասկանալի չէ, թե ինչու պետք է ոստիկանը մտնի դասասենյակ, երեխաներին դիտողություն անի, հեռախոս պահանջի և վախի մթնոլորտ ստեղծի։


