Ոստիկանի ու պապիի միջև տեղի ունեցած միջադեպն ավելի խորն արմատներ ունի քան մի ապտակը: Այդ ապտակը ուղղակի լակմուսի թուղթ էր, որ ըստ արժանվույնս բնութագրում է հասարակության ու պետության ցավալի վիճակը: Մի կողմից ոստիկանությունը ունի վստահության համարյա ծայրաստիճան անբավարար վիճակ, մյուս կողմից էլ հասարակությունը ծայրաստիճան ոչ ադեկվատ է:
Նման իրավիճակում ոստիկան դառնալով ու համազգեստ հագնելով ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի հայհոյանքի, քանի որ նախ ոչ մի հասարակությունը երբևէ չի սիրի ոստիկանին այնպես, ինչպես գրված է սովետական դասագրքերում, Հայաստանի հանրապետությունում առավել ևս, քանի որ պետության կնատմամբ վստահությունը զրո է, իսկ ոստիկանությունը հանդիսանում է նույն այդ պետության երաշխավորներից մեկը, մյուս կողմից ոստիկանական համազգեստ հագնողը պիտի լինի հավասարակշռված, ադեկվատ անձ, որը պետք է ունենա բարոյական բարձր արժեքներ, զսպվածություն ու ինտելեկտուալ մակարդակ, որպեսզի հասկանա, որ ծառայությունը քուչի բազար չի, որ հավասարազոր պատասխան տա քաղաքացուն: Ոստիկանին վիրավորելու համար գոյություն ունի օրենք ու կարգ:
Սահմանված ձևով կարելի է պատժել օրենքի մարդուն վիրավորողին: Եթե ոչ ոստիկանը, ապա էլ ո՞վ պիտի օրենքի տառին համապատասխան վարվի: Հերիք չի հասարակության մեջ չեն կարողանում արմատավորել նման դեպքերում օրենքով գործելու ինստիտուտը, մի բան էլ իրենք են օրինակ ծառայում, թե ինչպես կարելի է քուչի մակարդակով հարցեր լուծել: Մի խոսքով մի պահից սկսած պետք է երկար տարիներով հասարակությանը դաստիարակել, նոր ինչ որ բաներ պահանջել: Էս պահին մենք բոլորս արժանի ենք նրան, ինչ ունենք, իհարկե որոշակի բացառություններով, բայց ընդհանուր առմամբ պատկերը նույնն է՝ այս ամենի միակ մեղավորը հասարակությունն է, որից դուրս են եկել իրեն այսաստիճան ստորացնողներն ու անտեսողները:
Գագիկ Մամուլյան
Ոստիկանի ու պապիկի միջև տեղի ունեցած միջադեպն ավելի խորն արմատներ ունի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more