▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանի կողմից ապտակ ստացած տարեց ցուցարարը`ադրբեջանական ծագում ունենալու լուրերի մասին

news.am-ը գրում է. 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավին, որին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ ապտակել էր ոստիկանը, անլուրջ է վերաբերվում համացանցում տարածված լուրերին, թե ինքը ադրբեջանական արմատներ ունի և ադրբեջանցի լրտես է:   Հակոբ Դեխնավին նշել է, որ ինքը ծնունդով հայ է և 1985թ. է Թեհրանից վերադարձել Հայաստան:

«Նահապետական հայ ընտանիքից եմ ես: Վերադարձել եմ 1985թ., այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ուներ անվտանգության հսկայական ռեսուրսներ և մինչև ուղն ու ծուծը մարդկանց քննում էին, որպեսզի թույլ տային մուտք գործել Խորհրդային Հայաստան: Ես ուղղակի կարծում եմ, որ այդ լուրերը տարածողը սովորական կատարածու է. ումից որ ոսկոր է ստացել, նրա թույլտվությամբ էլ հաչում է»,-ասել է նա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more