▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական զորք է շարժվում X հասցե․․․

Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ոստիկանական զորք է շարժվում X հասցե․  հուսամ՝ Վեհարանի ուղղությամբ չէ։ Հենց նոր ինձ սա ուղարկեցին Խանջյան փողոցից»։

Ավելի վաղ, Սյուզի Բադոյանը գրել էր․  «Մի պարադոքս ասեմ՝ ոստիկանական մի մեքենա չկա հիմա քաղաքում: Երևանի կենտրոն, Ավան, Էրեբունի համայնքներով շրջում եմ ու անգամ պարեկային չտեսա: Նենց բաց ա երթևեկությունը, ազատ... Խանգարողներին հավաքել են առավոտ բարլուսով` Եկեղեցու վրա հարձակման օպերացիան են մշակում»:

Հավելենք, որ ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը լրատվամիջոցներին հայտնում է, որ լուրը, թե իրավապահները նախատեսում են քննչական գործողություններ կատարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, իրականությանը չի համապատասխանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more