Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, արդեն դառնում է անկառավարելի: Իշխանության ամենասիրելի օլիգարխը, իբր առևտրի արդիականացման համար, անցել է փոքր ու միջին բիզնեսի դեմ հարձակումներին՝ զարկ տալու համար իր առևտրի կենտրոններին, որոնք այսօր ամենասովորական ,,բարդաքի,, տպավորություն են թողնում: Ճիշտ է, իմ մի հրապարակումից հետո ,,Փակ շուկայում,, 0,5 տոկոսի տեղաշարժ կա, բայց դա չի կարող ինձ բավարարել:
Ուրեմն, ինչպես խոստացել եմ նրա պաշտպանությանն անցած ոմն Գայայի, գնալու եմ մինչև վերջ: Արդեն հարվածները տեղում են պարոն Լֆիկի վրա, առաջիկայում շատ ավելի հուժկու են լինելու, որովհետև առևտուրն անգամ ազնվություն ու շիտակություն է սիրում:
Իսկ Սամվել Ալեքսանյանը դեռ չի հատուցել ինձ անորակ ,,սև,, հացի, հոտած թռչնամսի, կշռելիս փլվող ապխտած ձկնեղենի, ապրանքային տեսքը կորցրած սմքած հացի և, ի վերջո, այն խայտառակ վիճակի համար, որը տիրում է նրա սուպերմարկետների ցանցում:
Ի դեպ, ես պարզեցի, որ Հայաստանում միայն բացառիկ ընկերություններ են տարեկանի հաց արտադրում, Սամվել Ալեքսանյանը որտեղի՞ց է գտել իր նման խորամանկ, սովորական ալյուրը ,,սև,, ներկող ու հաց թխող ընկերություն: Կարծեմ՝ Սուրեն Պետրոսյան..