▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրգանիզմը մաքրող 5 մթերք

Դետոքսը որոշակի թարմ մթերքներով օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու միջոց է, որը նպաստում է ապատոքսիկացման արագ պրոցեսին:

Դետոքսի ծրագրում ներառվում են թարմ հյութերը, կանաչ աղցանները, կոկտեյլները և խյուս-ապուրները:

Նշվածներից ոչ մեկը ջերմամշակման չի ենթարկվում: Ներկայումս դետոքս ծրագրերն ավելի տարածված են դառնում: Ամեն օր դու ընդունում ես համեղ և օգտակար հյութերի նոր չափաբաժիններ: Այս մասին գրում է allwomen.net.ua-ը:

Կիտրոն

Կիտրոնն առկա է ցանկացած դետոքս ծրագրում: Կիտրոնի հյութը խթանում է մարսողությունը, բարձրացնում է իմունիտետը, մաքրում է լյարդն ու աղիները, վերացնում վիրուսները:

Կոտեմ

Կոտեմը պարունակում է А, C, D, E, K և В խմբին պատկանող համարյա բոլոր վիտամինները: Դրա մեջ կա յոդ, երկաթ, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և շատ այլ միկրոտարրեր:

Կոճապղպեղ

Օրգանիզմից հանում է թույները և օգնում նիհարելու: Խթանում է մասողական համակարգը, արագացնում է արյան շրջանառությունը և վերացնում բորբոքումները:

Սպանախ

Քլորոֆիլի պարունակության շնորհիվ այն վնասազերծում է թույները, մաքրում աղիները և կանխում փտման պրոցեսները:

Թուրինջ

Քիչ է որ թուրինջը՝ գրեյպֆրուտը, դիետիկ մթերք է, այն նաև մաքրում է օրգանիզմը քաղցկեղածին նյութերից ու շլակից: Միրգը հատկապես օգտակար է ինսուլինի և խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց:

Աղբյուրը՝ Վերջին Բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more