▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրանժ Արմենիա»-ն վաճառվում է «Յուքոմ»-ին

«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ:

Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ: Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ» ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականին և անցած 6 տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով վստահելի և սիրված կապի օպերատոր հարյուր հազարավոր բաժանորդների համար: «Յուքոմ» ընկերությունը, առաջարկելով նորարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ, կարճ ժամանակահատվածում կարողացել է իր հաստատուն տեղը զբաղեցնել ֆիքսված կապի շուկայի առաջատարների շարքում:

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը:

 

Իսկ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հայտարարել է, որ ընկերության վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են և դրանց կհաջորդի պայմանագրի ստորագրումը, որը պետք է հաստատվի պետական մարմինների կողմից. տվյալ դեպքում պայմանագիրը հաստատելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ընկերության ղեկավարն ասել է, որ խոսքը 100% բաժնետոմսերի վաճառքի մասին է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/392311/ «Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն էլ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ընկերության վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են և դրանց կհաջորդի պայմանագրի ստորագրումը, որը պետք է հաստատվի պետական մարմինների կողմից. տվյալ դեպքում պայմանագիրը հաստատելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:Ընկերության ղեկավարն ասել է, որ խոսքը 100% բաժնետոմսերի վաճառքի մասին է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more