▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր դեպքերում կարող է լինել իշխանափոխություն

Կամ ժողովուրդը հասունանում է ազատության գաղափարին, հաղթահարում վախը, ոտքի ելնում ու տապալում օտարի դրածոներին կամ վիճակն այնքան է վատանալու, որ ռեժիմը վերարտադրվելու համար, ստիպված է լինելու ինքը ձեռնարկել «իշխանափոխության» նոր «օպերացիա», նոր սցենարով: Ընդ որում ժողովրդին համոզիչ դարձնելու նպատակով, դա կարող է լինել մինչև իսկ «ռազմական հեղաշրջման» օրինակով, նույնիսկ մի քանի անցանկալի յուրայիններին զոհաբերելու սցենարով: Օրինակ՝ «օպերացիա Սեյրան» տարբերակով:

    Այնպես, որ եթե ժողովուրդը չապստամբի ու չտապալի այս ենիչերիների ռեժիմը, ապա իրենք իրենց մեջ ծրագրված սցենարով «իշխանափոխություն» կիրականացնեն, որն ընդամենը կլինի՝ անձնափոխություն, թայֆափոխություն: Եթե հարկ եղավ նույնիսկ կործանվող Ռուսաստանից Արևմուտքի գիրկը կթռնեն, միայն, թե իշխանությունը պահեն ոհմակի ձեռքը, չարիքի արխիվները մնան փակի տակ, անձեռնմխելի:

    Վերջապես մենք պետք է լա՜վ հասկանանք,  եթե բռնապետության օրոք ժողովուրդն ինքը չի տապալում ռեժիմը ու ինքը չի ձևավորում երկրի իշխանությունը, մնացած բոլոր դեպքերում, բոլոր սցենարներում, դա անում են տերերը: Մենք այդեն 25 տարի է ականատեսն ենք լինում և մասնակցում ենք այդ «ներկայացմանը» որպես մասնակից-հանդիսատես: Սա բավական ժամանակ է հասկանալու նենգախաղի կանոններն ու իմաստը: Հասկացե՞լ ենք, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա ամիսները կամ մենք կրկին կներքաշվենք նոր ներկայացման մեջ, որպես հանդիսատես կամ վերջապես կհասունանաք ու կտանք «մեր խաղը»...

 

Հ.Գ. Շրջանառության մեջ դրված գողապետության հիմնական «օրենքի» փոփոխության զավեշտը նույնպես մտնում է վերոհիշյալ խաղի սցենարի ընդհանուր կոնտեքստի մեջ և համարվում է հնարավոր թայֆափոփոխության տարբերակներից մեկը...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more