▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորն ԱՄՆ-ում հայագիտական դասախոսություն կկարդա

Ապրիլի 11-ին՝  Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր  Ռապըրթ Թամսընը  ԱՄՆ-ում դասախոսություն է ներկայացնելու՝  «Ինչո՞ւ հայերեն սովորել»  թեմայով՝ շեշտը դնելով հայագիտության պատմության վրա:

Նա խոսելու է այն մասին, թե դարեր առաջ ինչու և ինչպես են օտարներն ուսումնասիրել հայերենն ու հայոց պատմությունը, ինչպես նաև անդրադառնալու է հայագիտության ապագային: Այս մասին գրում է  ԱՄՆ-ի «Ասպարեզ» օրաթերթը:

Պրոֆեսորն Օքսֆորդի համալսարանի  «Գալուստ Կյուլպէնկեան» ամբիոնի պատվո դասախոս է, 1992-2001 թթ եղել է ամբիոնի վարիչ: 1969-1992 թվականներին Հարվարդի համալսարանի «Մաշտոց» հայագիտական ամբիոնի դասախոս  եղել: Հրատարակել  է մի շարք  հայագիտական ուսումնասիրություններ: Խմբագրել և  թարգմանել է հունական, ասորական և վրացական պատմական գործեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more