▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխի որդին կասկածվում է սեփական մոր սպանության մեջ

Ռուս միլիարդատեր Իգոր Սոսինի որդին` 19-ամյա Եգորը, կասկածվում է սեփական մոր` 44-ամյա Անաստասիայի, սպանության մեջ: Նախորդ շաբաթ Եգորն իր մոր հետ այցելել էր Կազան` սեմինարի մասնակցելու նպատակով:

Դեկտեմբերի 10-ին Կազանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Անաստասիայի դին: Նրան խեղդել են լիցքավորման լարի միջոցով: Ըստ նախնական վարկածի` Եգորը սպանել է մորը թմրադեղերի ազդեցության տակ, սակայն վերջինս պնդում է, որ ոչինչ չի հիշում: Տղայի խոսքով` մայրն իրեն որոշ դեղեր է տվել, որից հետո իր մոտ հոլյուցինացիա է սկսվել:

Հավելենք, որ հյուրանոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, որ սպանության պահին որևէ մեկը մոր և որդու սենյակ չի մտել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more