▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդերևութաբանի սկեսրայրը եղանակի դեմ պայքարող գաղափար է հեղինակել.a1plus.am

 

Ամսվա ընթացքում երկու անգամ մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ գյուտարար հավաքվում է մեկ հարկի տակ՝ քննարկելու գյուտարարների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև՝ ներկայացնելու սեփական, նոր գաղափարները։ Գյուտարարները ցանկություն ունեն փորձագիտական խորհուրդ ստեղծելու, որն ի մի կբերի կարևոր ու հետաքրքիր բոլոր մտահղացումները։
Այսօր իր գաղափարները կիսեց Լեոնիդ Պետրոսյանը։ Դրանցից մեկը վերաբերում է շինարարության ոլորտին։ «Մոնոլիտ շինությունները գերմանացիները մեր վզին փաթաթեցին։ Դրանցով շինարարությունը շատ երկար է տևում։ Իսկ եթե ծակոտկեն են պատերը, ջերմադիմացկունությունը մեծ է։ Ես մշակել են այնպիսի տարբերակ, որ թույլ կտա ալյումինի միջոցով ցանցեր ստեղծել»,- ներկայացրեց գյուտարարը։ Սա թույլ կտա պատերի բարեկարգումն ավելի արագ ու որակյալ դարձնել։
Հաջորդ գաղափարը կապված է կրկեսի գմբեթի հետ։ «Ալյումինե թիթեղների միջոցով ցանց կարող է ստեղծվել, որի տրամագիծը լինի 46 մ։ Այս գմբեթը մեծ ծանրաբեռնվածության կարող է դիմանալ։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ այն շատ ավելի մատչելի է, քան սովորաբար պատրաստվող այլ գմբեթներ»,-շեշտեց պարոն Պետրոսյանը։ Նա նշեց, որ նման ձևով ընդունված է կառուցել հատկապես Իտալիայում։
Պարոն Պետրոսյանի վերջին գյուտը կհետաքրքրի գյուղաբնակներին։ Նա ցանցեր է նախագծել, որոնք պետք է անցկացվեն այգիներում՝ թե խաղողի, թե պտղատու ծառերի։ Սրանք թույլ կտան բերքը պաշտպանել կարկտից, ինչպես նաև՝ ոռոգման հարցում խնայողություն անել, ուլտրամանուշակագույն ճառագայթների թափանցումը նվազեցնել։ «Բոլորդ երևի ճանաչում եք օդերևութաբան Զարուհի Պետրոսյանին, ով իմ հարսն է։ Նա էլ, այս նախագծին ծանոթանալով, նշեց, որ եղանակի առումով այն բարենպաստ կլինի բերքի համար»։ Գյուտարարն ընդգծեց, որ կառույցը բոլոր եղանակներին կարող է ծառայել գյուղացուն։ Նա հասցրել է իր գաղափարը՝ բոլոր գծագրերով, ներկայացնել նաև «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանին։ Վերջինս նշել է, թե 3000 դոլարով կարող են դա անել գյուղերում, մինչդեռ նախագծի հեղինակը համամիտ չէ. «Հենց այնպես կրակում են։ 3000 դոլարով կեսը կարող է արվել»։
Պարոն Պետրոսյանն ընդգծեց, որ բոլոր գաղափարներն, անշուշտ, պետք է փորձարկում անցնեն, որից հետո կարող են շահագործվել հանրության կողմից։

a1plus.am-ը գրում է.Ամսվա ընթացքում երկու անգամ մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ գյուտարար հավաքվում է մեկ հարկի տակ՝ քննարկելու գյուտարարների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև՝ ներկայացնելու սեփական, նոր գաղափարները։ Գյուտարարները ցանկություն ունեն փորձագիտական խորհուրդ ստեղծելու, որն ի մի կբերի կարևոր ու հետաքրքիր բոլոր մտահղացումները։

Այսօր իր գաղափարները կիսեց Լեոնիդ Պետրոսյանը։ Դրանցից մեկը վերաբերում է շինարարության ոլորտին։ «Մոնոլիտ շինությունները գերմանացիները մեր վզին փաթաթեցին։ Դրանցով շինարարությունը շատ երկար է տևում։ Իսկ եթե ծակոտկեն են պատերը, ջերմադիմացկունությունը մեծ է։ Ես մշակել են այնպիսի տարբերակ, որ թույլ կտա ալյումինի միջոցով ցանցեր ստեղծել»,- ներկայացրեց գյուտարարը։ Սա թույլ կտա պատերի բարեկարգումն ավելի արագ ու որակյալ դարձնել։

Հաջորդ գաղափարը կապված է կրկեսի գմբեթի հետ։ «Ալյումինե թիթեղների միջոցով ցանց կարող է ստեղծվել, որի տրամագիծը լինի 46 մ։ Այս գմբեթը մեծ ծանրաբեռնվածության կարող է դիմանալ։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ այն շատ ավելի մատչելի է, քան սովորաբար պատրաստվող այլ գմբեթներ»,-շեշտեց պարոն Պետրոսյանը։ Նա նշեց, որ նման ձևով ընդունված է կառուցել հատկապես Իտալիայում։

Պարոն Պետրոսյանի վերջին գյուտը կհետաքրքրի գյուղաբնակներին։ Նա ցանցեր է նախագծել, որոնք պետք է անցկացվեն այգիներում՝ թե խաղողի, թե պտղատու ծառերի։ Սրանք թույլ կտան բերքը պաշտպանել կարկտից, ինչպես նաև՝ ոռոգման հարցում խնայողություն անել, ուլտրամանուշակագույն ճառագայթների թափանցումը նվազեցնել։ «Բոլորդ երևի ճանաչում եք օդերևութաբան Զարուհի Պետրոսյանին, ով իմ հարսն է։ Նա էլ, այս նախագծին ծանոթանալով, նշեց, որ եղանակի առումով այն բարենպաստ կլինի բերքի համար»։ Գյուտարարն ընդգծեց, որ կառույցը բոլոր եղանակներին կարող է ծառայել գյուղացուն։ Նա հասցրել է իր գաղափարը՝ բոլոր գծագրերով, ներկայացնել նաև «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանին։ Վերջինս նշել է, թե 3000 դոլարով կարող են դա անել գյուղերում, մինչդեռ նախագծի հեղինակը համամիտ չէ. «Հենց այնպես կրակում են։ 3000 դոլարով կեսը կարող է արվել»։

Պարոն Պետրոսյանն ընդգծեց, որ բոլոր գաղափարներն, անշուշտ, պետք է փորձարկում անցնեն, որից հետո կարող են շահագործվել հանրության կողմից։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more