▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չեմ կարող խոստանալ. ամեն ինչ արվում է Միլենա Ասատրյանի և որդու կյանքը փրկելու համար. բժիշկ

«Միլենա Ասատրյանի և փոքրիկի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Տվյալ պահին վիճակի վատացում չկա, բայց նրանք երկուսն էլ համարվում են ծանր հիվանդներ, Միլենան գիտակցության եկել է, արձագանքում է բոլոր հարցերին, բայց շարունակում է մնալ արհեստական շնչառության տակ»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ  Աբրահամյանը:

Այն հարցին` արդյոք հույս կա Միլենայի և փոքրիկի կյանքը փրկելու համար, Ռազմիկ Աբրահամյանը  նշեց.

«Չեմ կարող ոչինչ խոստանալ, բայց նրանք գտնվում են հատուկ ուշադրության կենտրոնում. ամեն ինչ արվում է երկուսի կյանքը փրկելու համար»:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի առավոտյան 33-ամյա Հայկ Վարդանյանը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ` 27-ամյա Միլենա Ասատրյանի վրա, այնուհետև ինքնասպան է եղել:

Ըստ շրջանառվող լուրերի` ամուսնու այդ քայլի պատճառը եղել է այն, որ նա կասկածել է, որ ինքը երեխայի հայրը չէ:

 

Անի Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more