Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հարգելի տնտեսագետներ, շատ հաճախ դուք վերլուծություններ ու կանխագուշակումներ եք ներկայացնում, որոնք մի քանի ժամ անց , ուղղակիորեն չեն իրագործվում: Դրա պատճառը ոչ թե Ձեր տնտեսագիտական թույլ գիտելիքներն են, այլ այն, որ Հայաստանում տնտեսագիտական կանոնները ուղղակիորեն չեն գործում կամ կախված են որոշ անձանց քմահաճույքներից:
Ինչպես կասեր դասականը. «Սա փոքր երկիր է» և մեր երկրում տնտեսագիտական, իրավական և նմանատիպ ընդունված կանոնների և նրանց վրա հիմնաված վերլուծականների արժանահավատությունը համարյա թե չեն տարբերվում հիդրոմետի կանխագուշակած եղանակի սպասվելիք փոփոխություններից:
Ձեր վերլուծությունները չկատարվելու դեպքում, նախընտրելի է ոչ թե սեփական էշը քշել, այլ ուղղակի ընդունել, որ վերլուծության հիման վրա սպասումները չիրականացան, քանի որ իշխանական էշն էր հաղճապակուց: