▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե կհարստացնի մասնավորին, երբ դա կարելի է անել անվճար․․․Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երեկ հրապարակում էի արել, որտեղ հարց էի ուղղել. «Եթե կոռուպցիա չկա, ապա խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացու հարկերով գնված՝ ձյուն մաքրող և աղ ցանող համայնքային ավտոմեքենան, երբ նա պետք է Երևանի սառցակալած փողոցներում ձյուն մաքրի և աղ ցանի»։
Որից հետո ես տեղեկացել եմ, որ Երևանի քաղաքապետարանը մասնավորի հետ պայմանագիր ունի կնքած, որ աղը մասնավոր տարածքում պահեստավորեն։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավտոմեքենան գնացել էր աղ բեռնելու։ Հարցին պատասխան ստանալուց հետո հրապարակումը ջնջեցի։
Հրապարակումը արել եմ՝ իմանալով, որ Երևանի քաղաքապետարանը աղը պահեստավորում էր իր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու և առանց մասնավորի հետ պայմանագիր կնքելու, ինչպես որ հիմա են անում։ Դե, արդեն Աստված գիտի՝ մասնավորին ինչքան գումար են վճարում աղը պահեստավորելու համար, երբ դա նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածքներում էին պահեստավորում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու։
Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը անդրադարձել է իմ հրապարակմանը, և հանրային կերպով պարզաբանեցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Հույս չունեմ, բայց հուսանք, որ այս դեպքից հետո հաջորդ տարի քաղաքապետարանը աղը կպահեստավորի իր ենթակայության տակ գտնվող տարածքներում, այլ ոչ թե կհարստացնի մասնավորին, երբ դա կարելի է անել անվճար»։

***

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանը ռուսական «Ռուսալ» ընկերության հայկական դուստր «Ռուսալ Արմենալ» ընկերության պահեստում է պահեստավորել փողոցիների ցանելու ԱՂ-ը։
Իսկ ինձ անհեթեթ մեղադրում են Ռուսաստանի շպիոն լինելու մեջ, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը, երբ կարելի էր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու, ԱՂ-ը պահեստավորել:
Կամ, իրենց ասելով, եթե այդքան հայրենասեր են և, ըստ իրենց, որ Ռուսաստանը թշնամի երկիր է, ապա ինչո՞ւ որևէ հայկական ընկերության տարածքում չեն պահեստավորել աղը, այլ նախընտրեցին հենց ռուսական ընկերությունը։
Հանրությունը թող հետևություն անի այս ամենից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more