Բարաք Օբաման դարձել է առաջին գործող նախագահը, ով լուսանկարվել է ԼԳԲՏ ամսագրի համար: Ինչպես հաղորդում է BBC-ին` նման պատվի է արժանացել ամերիկյան Out ամսագիրը, որը մասնագիտացած է գեյ նորաձևության և ոճի մեջ: Այս ամսագիրը Օբամային «Տարվա դաշնակից» է համարել: Ամսագիրը նաև հիշեցրել է այն մասին, որ 2015-ին ԱՄՆ գերագույն դատարանը որոշել է, որ նույնասեռ ամուսնություններն օրինական են երկրի ողջ տարածքում: Իսկ Օբաման էլ իր հերթին այդ որոշումը ԱՄՆ-ի համար մեծ հաղթանակ էր համարել:
Պարբերականին տված հարցազրույցում Օբաման նշել է, որ ինքը նախագահ է դարձել նաև այն պատճառով, որպեսզի «կատարի խոստումները, որ մենք բոլորս հավասար ենք ստեղծվել, եւ ոչ ոք չպետք է հեռու մնա ամերիկյան երազանքից միայն այն պատճառով, թե ով է ինքն իրականում»:
Հավելենք, որ Օբամայի նկարի տակ գրված է. «Մեր նախագահը», իսկ ներքևոււմ երեք բառ՝ «Դաշնակից, հերոս, սրբապատկեր»: