Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների տնտեսական բլոկը համահունչ է Հայաստանի առջև ծառացած այսօրվա մարտահրավերներին.
«Սակայն, կարևորը ազգային շահերի հիման վրա արտաքին քաղաքականություն վարելն է: Կան խնդիրներ՝ Սփյուռքի հետ, կրթության, գիտության բնագավառում, որոնք կարելի էր շարադրել: Ինչպես նաև Սահմանադրության մեջ պետք է ամրագրվեր, որ նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել, քան նվազագույն կենսապահովման զամբյուղը»,-ասաց տնտեսագետը:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով էլ՝ այս փոփոխությունները մոտ են հայ ժողովրդի բնույթին.
«Մեզանում խնդիր կա՝ փոխել տնտեսական քաղաքականությունը: Ներկայիս ազատական շուկայում ցանակալի արդյունքի չհասանք: Մեր արտահանման ծավալները, ներմուծումը պակասել են: Սա խոսում է այն մասին, որ բնակչության գնողունակությունն է նվազել: Դրա համար պետք է տեղական ապրանքներ արտադրենք»,-ասում է Վազգեն Սաֆարյանը:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահի խոսքով՝ Սահմանադրությունը չի երաշխավորւմ նաև մարդուն աշխատանքով ապահովեը.
«Պետք է մի նորմ գրվեր, որ պետությունը ձգտելու է յուրաքանչյուրի ապահովել աշխատանքով՝ ելենելով տնտեսական քաղաքականությունից»,-կարծում է Վազգեն Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին՝ «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահի կարծիքով՝ մականունավորներ չեն լինի.
«41 մեծամասնական օկրուգներ չեն լինի: Հո իշխող կուսակցությունը նրանց չի ընդգրկի, բա ո՞վ պետք է աշխատի»:
Անի Կարապետյան