▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նվագախմբի կարծիքն արհամարհվեց». Օպերային թատրոնի երաժիշտները խախտում են լռությունը

 Armlur.am-ը գրում է.

Oրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում կայացվեց: Հայտնի է, որ փոփոխությունը տեղի է ունեցել գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով: Այն բանից հետո, ինչ Կարեն Դուրգարյանը թատրոն չի գնում, այնտեղ իրարանցում է սկսվել: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի տասնյակից ավել երաժիշտներ հանդիպել են մեզ հետ եւ հարցազրույց են տվել «Ժողովուրդ»-ին` նախընտրելով իրենց անուններն առայժմ պահել գաղտնի: Մենք, հարգելով նրանց ցանկությունը, հրապարակում ենք երաժիշտների կարծիքներն ու փաստարկները` կապված վերջին իրադարձությունների հետ:

Խմորումները վաղուց են սկսվել

Մենք` երաժիշտներս, թատրոնում գլխավոր ռեժիսորի հաստիքի կրճատման մասին իմացել ենք օրերս, այն էլ լրատվամիջոցներից: Գեղամ Գրիգորյանի` գեղարվեստական ղեկավարի պաշտոնում վերանշանակվելուց օրեր հետո թատրոնում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Կարեն Դուրգարյանին պետք է հանեն: Նրան առաջարկում էին ազատման դիմում գրել, բայց Դուրգարյանը, բնականաբար, հրաժարվում էր: Դեռ այն ժամանակ, լսելով այդ լուրը, նվագախումբը, երգչախումբը համախմբվեցինք եւ շուրջ 170 հոգու ստորագրությամբ բաց նամակ հղեցինք Գեղամ Գրիգորյանին` նշելով, որ Դուրգարյանի հետ 15 տարի աշխատելով` բոլորս պրոֆեսիոնալ առումով աճել ենք եւ ցանկանում ենք շարունակել նրա հետ աշխատանքը: Այդ նամակից հետո կարծես թե իրավիճակը խաղաղվեց, Գեղամ Գրիգորյանը հետ կանգնեց իր որոշումից: Առհասարակ, շուրջ 3-4 անգամ եղել է, որ այս հարցի շուրջ Գ. Գրիգորյանն իր կարծիքը փոխի: Իսկ վերջին անգամ նա հատուկ ընթրիք կազմակերպեց, հրավիրեց նվագախմբի որոշ անդամների, գլխավոր դիրիժորին, սոլիստներին, թատրոնի ղեկավարությանը եւ հայտարարեց, որ ուզում է խաղաղ պայմաններում աշխատել մաեստրոյի հետ, Դուրգարյանին ասաց` Դուք հրաշալի երաժիշտ եք եւ այլն… Դրանից ընդամենը մի քանի օր հետո նա իր կարծիքը փոխեց, եւ եղավ այն, ինչ եղավ… Այս վայրիվերումները շատ տարօրինակ են եւ անհասկանալի: Իսկ նվագախմբի կարծիքն արհամարհվեց… Կարծես նվագախումբ գոյություն չունենա: Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ Գեղամ Գրիգորյանին, այսպես ասած, «առաջին գիծ» են հրել, ինչ ուզում, անում են, իսկ պատասխանատուն նա է: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more