Երգիչ, երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ցուրտ ու մութ տարիներին բեմ էինք բարձրանում փունջ-փունջ ժպիտներ նվիրելու.
ես,Գևոն(Դոդոզը),Վահագը(պոնչը),Աշոտը Եդիգարյան,Մագան,Հայկը Սարատիկյան,իհարկե՝ Ռաֆայել Արտյոմիչը (Քոթանջյան),Արմեն Միսակիչը (Խոստիկյան),ու էլի,էլի…
Մենք էլ մյուսների նման «լեվի» լույսեր չունեինք ու հաց գնելու հերթերում էլ կտրոններով էինք կանգնում,բայց բեմ էինք բարձրանում ժպտալու,հուսադրելու…
Որտեղի՞ց,ինչպե՞ս…
Չգիտեմ։
Պատասխանները Վերևում են,մենք ընդամենը մարդ-մահկանացուներ ենք,պարզապես մեզ՝ արտիստներ են կոչում…
Աչքիս՝ Վահագի տեսանյութն ընկավ…
Նրա խնդիրներից որոշ չափով տեղյակ եմ,բայց օգնել նրան,ցավոք…
Ինքս էլ մի հալի չեմ։
Պարզապես,ինձ ու ինձ միտք եմ անում.
ձմեռ,անտանիք ու միայնակ մարդ,արտիստ…
Նրա նվիրած հազարավոր ժպիտների դիմաց իրո՞ք մեկ հատիկ երախտագիտություն չկա,որ օգնության ձեռք մեկնի նրան…
Որ մտածում ես,ինչքա՜ն բաներ կան մեզանում,որ հեչ չեն սազում մեզ,երբ բանն արժևորմանն ու գնահատանքներին են հասնում…
«Ընկերոջս»…
Ընկեր ունեմ,
Ինքն անտունի,
Ես փայտե տան ծածկի տակ…
Ափսոսանքս՝ հնար չունի,
Ցանկությունս՝ սփոփանք…
Փախչում եմ էս կույր աշխարհից,
Էս աշխարհից թաքնվում,
Բայց կռիվն իմ աշխարհին ի՞նչ,
Հաղթու՞մ եմ,թե՞ պարտըվում…
Հարցրին նրան,
-Վերջին պահին,
Էս աշխարհին ու մարդկանց,
Ի՞նչ կընծայի իր խոսքերով,
Վերջին որպես խոսք-մաղթանք,
-Սիրու՜մ եմ Ձեզ- ասաց ուրախ,
Չդիմացավ բայց,
Հուզվեց…
Չհասկացա,թե ոնց հանկարծ,
Լացկանացա նրա հետ։
Ճամփա անցա՜նք՝
Ծափե՜ր,ծափե՜ր,ծափե՜ր և…
Նվիրեցինք,չգողացանք
Առուծախի վազքի մեջ…
Մենք չունեցանք,
Պարտք կոչեցինք ուրիշների
Բախտը նեղ,
Մեր մի քիչով ամոքեցինք՝
Աշխարհացած մանկան պես։
…Ընկեր ունեմ,
Ինքն անտունի,
Ես փայտե տան ծածկի տակ։
Հարցրին նրան,
Ասաց,
-Նորեն,սիրու՜մ եմ ես կասեմ Ձեզ…
Դիտեք նաև՝


